Կահույքի արտադրամաս

Madera

Այսօր ժամանակակից ինտերյերը անհնար է պատկերացնել առանց յուրահատուկ որակյալ կահույքի, որը ստեղծում է Մադերայի թիմը ստանալով հարմարավետ և ցանկացած բարդության կահույք:

Որակ

Թիմի բազմամյա աշխատանքային փորձը, արտադրամասի գերժամանակակից սարքավորումները, անհրաժեշտ պայմաններն ու բացառապես բարձրորակ նյութերը հնարավորութուն են տալիս առաջարկել եվրոպական չափանիշներին համապատասխան և բարձր որակական հատկանիշներով օժտված արտադրանք:

Նյութեր

Մեր պրոդուկտների համար օգտագործվում են միայն բարձրակարգ իտալական նյութեր: Իտալական ապրանքանիշի նյութերը մեծ պահանջարկ ունեն կահույքի ոլորտում իրենց որակի և ոճի համար: Իտալական ապրանքանիշերն առաջարկում են նյութերի լայն տեսականի, որոնք կատարյալ են յուրահատուկ և բարձրակարգ կահույք ստեղծելու համար:

Յուրահատուկ

Մեր կահույքի արտադրամասը հաճախորդներին առաջարկում է յուրահատուկ լուծումներ: Մենք սերտորեն համագործակցում ենք Հայաստանի առաջատար դիզայն ստուդիաների հետ՝ ստեղծելով կահույք, որը կարտահայտի մեր հաճախորդների անհատական ոճն ու նախասիրությունները: Դրա շնորհիվ դարձել ենք ամենավստահելի արտադրողներից մեկը ոլորտում:

About Us
ՄԵՐ ՄԱՍԻՆ

Արտադրամասը հիմնվել է 2014 թվականին

Մեր կահույքի արտադրամասը, որը նախկինում անվանվել է «VS Furniture», շուկա է մուտք գործել 2014 թվականից։ 2020 թվականին արտադրությունն ու թիմը ընդլայնելուց հետո, վերաբրենդավորվել է և անվանվել «Մադերա», որն էլ իսպաներենից թարգմանաբար նշանակում է փայտ։
«Մադերայի» աշխատակիցներից յուրաքանչյուրը պրոֆեսիոնալ է իր գործում: Աշխատակիցների փորձը և նորագույն սարքավորումները թույլ են տալիս արտադրել անհատական, բացառիկ դիզայներական կահույք՝ համագործակցելով առաջատար դիզայներական ստուդիաների, ինչպես նաև անհատ դիզայներների հետ։
Ցուցաբերելով առանձնահատուկ մոտեցում յուրաքանչյուր աշխատանքին՝ ստեղծում ենք նմանը չունեցող և յուրահատուկ կահույք, պահպանելով որակի միջազգային չափանիշները։ Հմուտ աշխատակիցների համատեղ պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ կարողանում ենք բավարարել դիզայների և պատվիրատուի պահանջաներն ու ստեղծել այնպիսի կահույք, որը ոչ միայն որակյալ է այլև ընդգծում է յուրաքանչյուր տարածքի ինքնատիպությունը։
«Մադերան» ստեղծում է համապատասխան կահույք, ոչ միայն բնակարանների և առանձնատների, այլև կոմերցիոն տարածքների, ռեստորանների համար՝ արտադրելով լավագույնն ու յուրօրինակը։

ՄԵՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Տրամադրվող լավագույն ծառայությունները

Service 1

Դռներ

Service 2

Տան Կահավորում

Service 3

Գրասենյակային կահույք

Service 4

Խոհանոցի կահույք

Service 5

Ննջասենյակի կահույք

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ

ՄԵՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

Work 1
Work 2
Work 3
Work 4

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ